Միջազգային12:23, 22 Նոյեմբեր 2022
Մոսկվան կոչ է արել Անկարային զսպվածություն ցուցաբերել Սիրիայում

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված Աստանայի բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկից առաջ կոչով դիմել է Թուրքիային։
Լավրենտևը թուրքական իշխանություններին հորդորել է զսպվածություն ցուցաբերել Սիրիայում և զերծ մնալ ավելորդ ռազմական ուժ կիրառելուց։ Ըստ Կրեմլի՝ Թուրքիան պիտի քրդական հարցի համար խաղաղ լուծում գտնի։
Լավրենտևը նշել է, որ Անկարան իրենց նախապես չի տեղեկացրել թուրքական բանակի օդուժի գործողությունների մասին Իրաքում և Սիրիայում։
«Կոչ ենք անում մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել՝ կանխելու լարվածության սրումը ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածներում, այլև բոլոր հատվածներում»,- ասել է ՌԴ հատուկ բանագնացը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |