Տարածաշրջան18:01, 21 Նոյեմբեր 2022
Հունաստանի Գլխավոր շտաբի պետը՝ թուրքերին․ «Գիշերով եկողները մահացու սխալ արած կլինեն»

Հունաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսն արձագանքել է Էրդողանի՝ Աթենքին ուղղված «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ» սպառնալից հայտարարությանը։ Գեներալը մասնավորապես ասել է, որ Հունաստանի ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու հարցին ոչ ոք չի կարող մատների արանքից նայել։
«Խաղաղություն ենք ցանկանում և այն խրախուսելու համար աշխատում ենք»,- նշել է Կոնստանտինոս Ֆլորոսը։
Հունաստանի զինված ուժերին նվիրված օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը խոսելիս՝ Ֆլորոսը հիշեցրել է Մարաթոնի ճակատամարտի մասին՝ ասելով. «Նրանք, ովքեր գիշերով գալու մահացու սխալը կանեն, մի նոր Մարաթոնի առաջ դեմ առ դեմ կկանգնեն։
Նշենք, որ Էրդողանը թուրք-հունական լարվածության ֆոնին հաճախ է հիշատակում «գիշերով անսպասելիորեն գալու» դրվագը՝ նկատի ունենալով 1974թ. թուրքական զորքերի ներխուժումը Կիպրոս։
Այդ օրերին թուրքական ռադիոն անընդհատ միացնում էր «Bir gece ansızın gelebilirim» (Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ) սիրային երգը, որը հեռարձակվում էր հատուկ Կիպրոսի հույն և թուրք բնակչության համար՝ իբրև ազդակ, որ Կիպրոսի թուրքերը հունական լծից ազատվելու համար օգնության են կանչում իրենց եղբայրական Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |