Ռազմական13:28, 21 Նոյեմբեր 2022
Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդական ուժերին. քրդերը խոստանում են հակադարձել

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի բանակի օդուժը հարվածել է Իրաքում ու Սիրաիայում տեղակայված քրդական ուժերի դիրքերին։ Պաշտոնական Անկարան նրանց համարում է ահաբեկչական ուժեր: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 89 թիրախ, իսկ ավիագործողությունը կրում է «Մագիլ-Թուր» անվանումը:
Թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը գրառումներ են արել Twitter-ում և աջակցություն հայտնել քրդական ուժերի դեմ ուղղված վերոհիշյալ ռազմական օպերացիային։
Պետական լրատվակայքերում ռազմական գործողությունը ներկայացվել է, որպես թուրք զինվորի պատասխանը Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչությանը։
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) խստորեն դատապարտել է Թուրքիայի օդուժի գործողությունները և պահանջել անհապաղ դադարեցում։
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) հրամանատարությունը ևս դատապարտել է թուրքական օդուժի հարձակումները՝ նշելով. «Քուրդ մարտիկներն անպատասխան չեն թողնի այս ագրեսիվ հարձակումը և կհարվածեն թուրքական զորքերին ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քրդստանի բանվորական կուսակցությունը» (PKK) և Սիրիայի քրդական ուժերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |