• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 17:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական13:51, 18 Նոյեմբեր 2022

Գյուրդողան. «Թող բացվի հայ-թուրքական սահմանը, առևտուրը խաղաղություն կապահովի»

Գյուրդողան. «Թող բացվի հայ-թուրքական սահմանը, առևտուրը խաղաղություն կապահովի»

Տրապիզոնի Արևելյան Սևծովյան արտահանողների միության փոխնախագահ Ահմեդ Համդի Գյուրդողանը մեկնաբանել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հայտարարելով, որ Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար այլևս ժամանակ չպետք է կորցնել՝ Գյուրդողանը նշել է, որ Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Ադրբեջանի հետ։ Բացի այդ էլ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով տարածաշրջանի արտահանողների ցանկանում են Հայաստանի հետ մշտական առևտուր սկսել։ 
Նա շեշտել է, որ առևտուրը չունի կրոն, լեզու և ռասա։

«Ադրբեջանի և Հայաստանի ունեցած խնդիրների պատճառով շուրջ 30 տարի մեր սահմանային անցակետերը փակ են և առևտուրը կասեցված է։ Քանի որ Հայաստանը սկսել է հետ քաշվել իր բռնագրաված տարածքներից և Ադրբեջանի հետ երկխոսությանն ուղղված քայլեր արել, ճիշտ քայլ կլինի, որ արդեն մենք էլ, հարաբերությունները մեղմացնելով կարգավորում սկսենք և բացենք առևտրի ճանապարհը»։

Գյուրդողանի համոզմամբ, եթե   ապահովվի այն, որ թուրք և հայ գործարարները կարողանան ուղղակիորեն առևտրային հարաբերություններ հաստատել, երկու երկրներն էլ կկարողանան իրենց առևտրային գործունեությունն ավելի շահավետ դարձնել։ Ըստ նրա՝ գործող արգելքների վերացումը թե՛ զբոսաշրջության, թե՛ կատարվելիք ուղղակի առևտրի շնորհիվ դրականորեն կնպաստի երկու երկրների բարօրության բարձրացմանը և կովկասյան բոլոր տնտեսությունները դրական ազդեցություն կկրեն այդ իրավիճակից։

«Ավելին՝ Հայաստանի հետ մեր սահմանային անցակետերի բացումը գործառութայնություն (ֆունցիոնալություն) կհաղորդի տարածաշրջանի մեր նավահանգիստներին և Սարպիի սահմանային անցակետի բեռը կթեթևացնի։ Պետք է անուշադրության չմատնվի նաև այն ակտիվ դերը, որը թուրք կապալառուները խաղալու են Ղարաբաղի վերակառուցման գործընթացում»։ 

Ամփոփելով իր դիտարկումները՝ Գյուրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կհրաժարվեն «քորել չորացած վերքերը» ու այդ վերքերի փոխարեն կկառուցեն երկխոսություն և առևտրային կամուրջներ։

Աղբյուր`    61saat.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը
17:40, 21 օգոս
Սիրիան արգելել է թուրքական արտադրության 20 սննդատեսակի ներմուծումը

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
16:28, 20 օգոս
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը
Թուրքիան 2026-ին կհյուրընկալի ՆԱՏՕ գագաթնաժողովը

Դաշինքի գլխավոր քարտուղարն այս առիթով Թուրքիային ուղղված շնորհակալական հայտարարություն է հրապարակել:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}