Քաղաքական14:15, 18 Նոյեմբեր 2022
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ընտրություններում հաղթած «Լիկուդ» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուի հետ:
Ըստ թուրքական աղբյուրը զրույցը տեղի է ունեցել Նեթանյահուի նախաձեռնությամբ, որը Թուրքիայի նախագահին ցավակցել է օրեր առաջ Ստամբուլում 6 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ:
Իր հերթին Էրդողանը ցավակցություն է հայտնել Նեթանյահուին Իսրայելի Արիել քաղաքում իրականացված ահաբեկչությունից տուժած իսրայելցիներին, ինչպես նաև շնորհավորել է Նեթանյահուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Այս համատեքստում Էրդողանը նշել է, որ երկու կողմերի ամուր կամքի շնորհիվ հարաբերությունները թևակոխել են նոր շրջան՝ ավելացնելով, որ ընդհանուր շահերից է բխում հարաբերությունների՝ միմյանց շահերն ու զգայուն թեմաները հաշվի առնող կայուն հիմքի վրա շարունակելն ու ամրապնդելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |