Քաղաքական13:58, 16 Նոյեմբեր 2022
Էրդողանը՝ լրագրողին. «Մեզ ավելի կարևոր գործերի համար են կանչում, օքե՞յ»

Ինդոնեզիայում անցկացվող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Նրանցից մեկն Էրդողանից հետաքրքրվել է, թե ինչու ինքը չի հրավիրվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդակցությանը:
Նշենք, որ տվյալ խորհրդակցությունը հրավիրվել է նոյեմբերի 15-ին Լեհաստանի տարածքում ընկած հրթիռների պատկանելիությունը պարզելու ու ՆԱՏՕ-ի կողմից համապատասխան արձագանք տալու կապակցությամբ:
Թուրքիայի նախագահը, լրագրողի հարցին ի պատասխան, նրան խորհուրդ է տվել գնալ և դաշինքի անդամ մյուս 20 երկրներին ևս տալ այդ նույն հարցը, քանի որ խորհրդակցությանը մասնակցել է ընդամենը 6 երկրի ղեկավար:
Ըստ Էրդողանի՝ այնքան էլ կարևոր խորհրդակցություն չի եղել, քանի որ նպատակը եղել որոշելու հրթիռի տեսակը՝ ավելացնելով, որ Բայդենն արդեն հայտարարել է, որ հրթիռը ռուսական չի եղել:
«Դա մի կարևոր բան չէր։ Մեզ ավելի կարևոր գործերի համար են կանչում: Անկարևոր գործերին մեր գնալու կարիքը չկա: Օքե՞յ»,- եզրափակել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |