Քաղաքական13:11, 10 Նոյեմբեր 2022
Էրդողանը Հայաստան-Թուրքիա կարգավորումը պայմանավորել է Հայաստան-Ադրբեջան գործընթացով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստան մեկնելուց առաջ՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից:
Էրդողանը, տեղեկություն հաղորդելով կարգավորման գործընթացի մասին, հիշեցրել է, որ վերջին անգամ թուրքական կողմը Հայաստանի հետ բանակցել է Պրահայում: Ըստ Էրդողանի՝ իրենք հայկական կողմին պարզորոշ ասել են, որ եթե Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները դրական ուղղությամբ տանեք, ապա Թուրքիայի հետ հարաբերություններն էլ դրական ուղղությամբ առաջ կգնան:
«Ինչպես պատվիրակությունների, այնպես էլ նեղ կազմով հանդիպումների ժամանակ, հայկական կողմին սա շատ հստակ ասել ենք: Արդյո՞ք կարող ենք ասել, որ այս պահին հասել ենք այդ փուլին: Ոչ, չենք հասել, քանի որ սփյուռքը թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ֆրանսիայում շարունակաբար աշխատում է կարգավորման գործընթացի դեմ: Իհարկե, այս աշխատանքները բացասաբար են ազդում գործընթացի վրա: Այդ սփյուռքի բացասական աշխատանքները դրական ուղու վրա դնողը ո՞վ է: Անկասկած Հայաստանի ղեկավարությունն է: Եթե դա նրանց հաջողվի, ապա մեր տեսանկյունն էլ կփոխվի դեպի դրական ուղղություն»:
Էրդողանը նաև նշել է, որ այս հարցում Թուրքիան ցանկանում է ոչ թե թշնամի ձեռք բերել, այլ՝ բարեկամ ունենալ։
«Ցանկությունս է, որ Հայաստանի իշխանությունները հաջողեն այս հարցում։ Հատկապես Լաչինի ու Զանգեզուրի մասով Ադրբեջանի հետ նրանց կատարելիք քայլերը դրականորեն կազդեն մեր անելիք քայլերի վրա»,- եզրափակել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |