Տնտեսական14:00, 04 Նոյեմբեր 2022
Middle East Eye. «Թուրքիան կարող է գազի վաճառքի հզոր կենտրոն դառնալ»

Անգլիական «Middle East Eye»-ում հրապարակված «Գազային ճգնաժամ. Թուրքիան ինչպե՞ս կարող է Եվրոպայի համար լուծումներում կարևոր դեր խաղալ» հոդվածում խոսվել է մոտ ապագայում գազային հաբ դառնալու Թուրքիայի հնարավորությունների մասին:
Հոդվածում նախ հիշեցվել է, որ եվրոպական երկրները գազի, նավթամթերքի ու ածուխի ներկրման առումով դեռևս շարունակում են զգալի կախվածություն ունենալ Ռուսաստանից: Ապա նշվում, որ այս պայմաններում Թուրքիան մոտ ապագայում Ռուսաստանի և Եվրոպայի միջև կարող է գազային առևտրի հզոր կենտրոն և կենսական էներգետիկ միջնորդ դառնալ:
Ըստ վերլուծական դիտարկման՝ Թուրքիան ունի դրա հնարավորությունը, քանի որ այդ երկիրը իրեն որպես գազի առևտրի հզոր կենտորն դիրաքվորելու ուղղությամբ մեծ քայլեր է կատարել: Թուրքիան այս քայլերն արել է, որպեսզի կարողանա մրցակցել իր հյուսիսային հարևանի հետ, որը վերջին 20 տարում եվրոպական շուկայում պահպանում է իր լիդերությունը: Դրա համար 2000-ականներին Թուրքիան արագորեն մեծացրել է իր գազային ենթակառուցվածքները: Անկարան ստեղծել է բավականին հզոր ենթակառուցվածքներ: Այդ ընթացքում, երբ Եվրոպայի համար մեծանում էր նոր մատակարարումների աղբյուրներ գտնելու խնդիրը, Թուրքիայում օրակարգ են բերվել և արագորեն կառուցվել նոր գազատարեր:
Մեծ քանակությամբ գազի սպառման, արտահանման ծավալների, մեծ շուկայի և հզոր ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը, ըստ հեղինակի, Թուրքիային կարող են դարձնել մի խաղացող, որը կարող է գոհացնել 2 կողմերին էլ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։

Նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ 2024-ին Աֆրիակայի հետ առևտրի ծավալներն աճել են ավելի քան 7 անգամ։

Ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ Թուրքիան վերականգնվող էներգիայի ցուցանիշներով աշխարհում 11-րդն է։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |