Քաղաքական16:45, 03 Նոյեմբեր 2022
ԵՄ-ն շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը սոցցանցում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հացահատիկային միջանցքի» վերկանգնման հարցում ունեցած դերակատարման համար:
«Սևծովյան հացահատիկային նախաձեռնությանը վերադառնալու որոշմանն իրենց ունեցած դերի համար Եվրոպական Միությունն իր երախտագիտությունն է հայտնում ՄԱԿ-ին և Թուրքիային»-, գրել է Բորելը։
Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս Ուկրաինայի հետ հացահատիկային արտահանման վերաբերյալ ունեցած պայմանավորվածությունից՝ նշելով, որ Ուկրաինան օգտագործել է հումանիտար միջանցքը ռազմական գործողությունների համար։
Ավելի ուշ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ ստացած երաշխիքները բավարար համարելով՝ որոշել են վերադառնալ այդ համաձայնագրին։
«Հացահատիկային միջանցքի» գործողության վերկանգնման մասին առաջինը հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |