Տարածաշրջան17:40, 01 Նոյեմբեր 2022
Ադրբեջանում Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ

Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, ուշադրություն հրավիրել տարածաշրջանային զարգացումների հարցում «Իրանի ագրեսիվ դիրքորոշման» վրա։
Հոդվածի հեղինակը դժգոհում է, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրանական մամուլում հրապարակվում էին հակաադրբեջանական նյութեր, իսկ Իրանի տարածքով էլ իրականացվել է զենքի մատակարարում Հայաստանին։ Շեշտվում է, թե Իրանի նոր կառավարությունը շարունակում է հակաադրբեջանական քաղաքականություն վարել ու աջակցել Հայաստանին։
«Իրանը, որը Արևմուտքը տարածաշրջան բերող Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու փոխարեն նախընտրում է նրա հետ համագործակցությունը խորացնել, ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջան-Թուրքիա զույգի դեմ։ Բնականաբար դա էլ խիստ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանական մամուլը վերջին 30 տարում առաջին անգամ առանց խուսափելու բացահայտ օրակարգ է բերել Հարավային Ադրբեջանի թեման՝ ուղերձ հղելով Իրանին»,-նշվել է հոդվածում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |