Տարածաշրջան12:38, 27 Հոկտեմբեր 2022
Միցոտակիս-Շոլց հանդիպման առանցքը լինելու է Թուրքիան

Հունական լրատվամիջոցները գրում են, որ իրենց երկրում գտնվող Գերմանիայի վարչապետ Օլաֆ Շոլցի և Հունաստանի վարչապետ Միցոտակիսի ուշադրության կենտրոնում Թուրքիայի վարած քաղաքականությունն է Արևելյան Միջերկրականում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այսօր մեկնել է Հունաստան։
Շոլցը հոկտեմբերի 27-ին կհանդիպի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Երկու երկրների ղեկավարները առանձնազրույցից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Թուրքական մամուլն, անդրադառնալով Գերմանիայի կանցլերի Հունաստան կատարած այցին, նշում է, որ սա ևս մեկ առիթ է Հունաստանի համար «Թուրքիայից բողոքելու համար»:
Հունաստանի CNN հեռուստաալիքի լրահոսում նշվում է, որ Միցոտակիս-Շոլց հանդիպման առանցքը լինելու է Ուկրաինայի պատերազմը և Թուրքիայի դիրքորոշումը Արևելյան Միջերկրական ծովում։
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվել են ԱՄՆ-ում Հունաստանի վարչապետի հայտարարություններից հետո։
Միցոտակիսը, առանց անուն տալու, ակնարկելով Թուրքիային, ասել է.«Հունաստանը բարեկամության ձեռք է մեկնում իր հարևաններին։ Բայց մենք չենք հանդուրժի մեր ինքնիշխանության, մեր ինքնիշխան իրավունքների խախտումները և հունական կղզիների վրայով թռիչքները, որոնք պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես խնդրում եմ ձեզ՝ Կոնգրեսի անդամներին, տարածաշրջանում զենքի վաճառքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հաշվի առնել ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևում նոր անկայունության վտանգը»:
Այս խոսքերով Միցոթակիսն անուղղակիորեն պահանջել է չհաստատել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների վաճառքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |