Քաղաքական11:54, 25 Հոկտեմբեր 2022
Sabah. «Հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում»

Թուրքիայի նախագահի «խոսափողի» համբավն ունեցող թուրքական «Sabah» թերթի կայքը հոդված է հրապարակել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Այս պահին երբ կարգավորման գործընթացը շարունակվում է ընթանալ դրական ուղղությամբ, հայ-թուրքական սահմանների բացման հարցում մատնացույց է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը»,- ասվում է հոդվածում։
«Sabah»-ի դիվանագիտական աղբյուրները շեշտել են, որ տարածաշրջանի գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն: Հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի՝ հուլիսի 1-ին ընդունած որոշումներն ամբողջականացնելու նպատակով մոտ ապագայում ձևավորվելու է մասնագիտական հանձնաժողով։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Երկու երկրների միջև արվելիք ամենալուրջ քայլ է դիտարկվում ցամաքային սահմանով առևտրի իրականացման մեկնարկը:
Ըստ հիշյալ աղբյուրի, եթե նախքան հայ-թուրքական սահմանի փակումը (1993թ.), սահմանով տեղափոխվում էր 40.000տ ապրանք և անցնում 140.000 մարդ, ապա սահմանի բացման դեպքում այդ թիվն այսօր առնվազն կտասնապատկվի։
«Sabah»-ը նշում է, որ եթե Աքյաքայի (հայկական կողմից՝ Ախուրիկ-խմբ.) սահմանային անցակետը բացելու որոշում կայացվի, ապա 1 ամսում հնարավոր է աշխատանքային պատրաստի վիճակի բերել այն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |