Քաղաքական14:29, 24 Հոկտեմբեր 2022
Զեկույց. Թուրքիան լիբերալ ժողովրդավարությամբ 147-րդն է աշխարհում

Թուրքիան լիբերալ ժողովրդավարության ինդեքսով զբաղեցրել է 147-րդ հորիզոնականը 179 երկրների շարքում: Ինդեքսը կազմել է Շվեդիայի Գյոթենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության բազմազանությունների ինստիտուտ»-ի (V-Dem) կողմից:
Տարածաշրջանի երկրներից Իրանը 142-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 151-րդ, իսկ Ադրբեջանը 162-րդ տեղում է:
Նշվում է, որ զեկույցը ցույց է տվել, որ ժողովրդավարությունը հետընթաց է ապրում ամբողջ աշխարհում: Եթե 1990-ականների վերջում 72 երկիր գնում էր ժողովրդավարացման ճանապարհով և ընդամենը 3 երկիր էր գնում դեպի ավտորիտարիզմ, ապա 2021-ի գնահատականներով ընդամենը 15 երկիր է գնում ժողովրդավարացման ուղիով:
Աշխարհի 33 երկրում էլ գերիշխում է ավտորիտացման միտումը: Ըստ տվյալների՝ լիբերալ ժողովրդավարությունը հիմա գտնվում է վերջին 25 տարվա ամենաստորին մակարդակում: Ավտորիտարացման միտումից անմասն չի մնացել նաև Եվրոպան: ԵՄ անդամ երկրների 20 տոկոսը նույնպես հակված է շարժվել դեպի ավտորիտարություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |