Քաղաքական17:45, 24 Հոկտեմբեր 2022
Դիարբեքիրում Էրդողանին դիմել են Օջալանի պատվանունով՝ Սերոք Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քրդաբնակ Դիարբեքիրում մասնակցել է «Առաջին քվես Էրդողանին, առաջին քվես ԱԶԿ-ին» միջոցառմանը, որի ընթացքում հանդիպել է տեղի երիտասարդների հետ: Դահլիճում հավաքվածների հետ հարցուպատասխանի ժամանակ երիտասարդներից մեկը Թուրքիայի նախագահին դիմել է՝ ասելով «Բարով եկաք, Սերոք (առաջնորդ, նախագահ) Էրդողան»: Դրանից հետո էլ ներկաները բղավել են քրդերեն «Բիժի Սերոք Էրդողան»՝ (Կեցցե՛ առաջնորդ Էրդողանը):
Այս միջադեպն ակտիվ քննարկման առարկա է դարձել Թուրքիայում, քանի որ հայտնի է, որ քրդերեն սերոք բառը տարիներ շարունակ օգտագործում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի համար «Սերոք Ապո» ձևով (Օջալանն Ապո անունով է հայտնի ժողովրդի շրջանում):
Նշենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին «սերոք» բառը հեգնանքով օգտագործում է Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից Ահմեթ Դավութօղլուի վերաբերյալ: Թուրքիայի գլխավոր ազգայնական Բահչելին, ով Էրդողանի ամենամտերիմներից է, Դավութօղլու մասին գրելիս կամ խոսելիս օգտագործում է «Սերոք Ահմեթ» բնութագրումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |