Քաղաքական11:34, 13 Հոկտեմբեր 2022
Պատինն ու Էրդողանը հանդիպում կունենան Ղազախստանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ղազախստանյան այցի ընթացքում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Սպասվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի վերջին իրադարձությունները, Թուրքիայի միջնորդական ջանքերը և հացահատիկային միջանցքին առնչվող հարցերը։ Առանձին քննարկվելու է նաև սիրիական խնդիրը։
Նշվում է, սակայն, որ Էրդողանը երկկողմ բանակցությունների շրջանակում նախ կհանդիպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, ապա նոր Պուտինի հետ։ Թուրքիայի ղեկավարը պիտի մասնակցի Ասիայում փոխգործակցության և փոխվստահության ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանա է մեկնել հոկտեմբերի 12-ին։ Նրան ուղեկցում են ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Վախիթ Քիրիշչին, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և այլք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |