Քաղաքական16:42, 13 Հոկտեմբեր 2022
Աստանայում ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի Ասիայում փոխգործակցության և փոխվստահության ամրապնդմանն ուղղված համաժողովի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և տևել մեկուկես ժամ:
Նախքան դռնփակ հանդիպումը, նախագահները կարճ զրույց են ունեցել: Էրդողանն անդրադարձել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի հարցին:
Էրդողանի խոսքերով՝ ատոմակայանի կառուցումը Մերսինում կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Իսկ 2-րդ ատոմակայանի կառուցումը կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի ևս 10 տոկոսը: (2-րդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել Թուրքիայի Սինոփ քաղաքում):
Անդրադառնալով «հացահատիկի միջանցքի» թեմային՝ Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Անկարան վճռական է այդ հարցի շուրջ ձեռք բերված ստամբուլյան համաձայնությունն ամրապնդելու գործում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |