• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

15:37, 11 Հոկտեմբեր 2022

Չավուշօղլու. «Վաղը եթե հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն»

Չավուշօղլու. «Վաղը եթե հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «TVNET» հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան ներկայիս գործընթացին:

Չավուշօղլուն ասել է, որ երկուստեք հարաբերությունները կարգավորելու հարցում իրենք անկեղծ են, որովհետև  հատկապես հիմա բոլորին և գլխավորապես Հայաստանին շատ անհրաժեշտ է կայունությունը Հարավային Կովկասում

«Հայաստանը, սակայն, որոշակի տրավմա է վերապրել և դա էլ պետք է հասկանալ... Պատերազմից հետո հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանին ցույց է տալիս, որ նրանք խաղաղություն են ցանկանում, իսկ խաղաղություն չցանկացողների ձայնը բարձր է գալիս հատկապես հայկական սփյուռքից: Եվ սա ճնշում է: Հայաստանն էլ պետք է սա հասկանա»:

Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ վերջին բանակցությունները (Բրյուսել, Պրահա,) նախորդների համեմատ ավելի լավ են անցնում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն մնայուն խաղաղության պայմանագիր: Բայց այդ մնայուն խաղաղությանը պայմանագրին տանող ճանապարհին էլ կան այնպիսի խնդիրներ, ինչպիսին է օրինակ  սահմանների ճշգրտումը/սահմանազատումը։ Այդուհանդերձ, ըստ նրա, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի 5 սկզբունքի շուրջ, մնացել է դրանք կյանքի կոչել։

«Երկու կողմն էլ  աշխատանքներ են կատարում սահմանների ճշգրտման ուղղությամբ և այդ նպատակով հանձնաժողովներ են ստեղծվել, մյուս հարցը միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքն է: Հիմքը սա է: Այս սկզբունքից ելնելով, պետք է, որ միմյանց վրա չհարձակվեն: Սա էլ նշանակում է, որ այս առումով Հայաստանը չպետք է դիմի սադրանքների»,- մեղադրական շեշտադրումներ է արել Չավուշօղլուն։

Նա վերահաստատել է այն մոտեցումը, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման  գործընթացն անջատ չէ Հայաստան-Ադրբեջան գործընթացից, Անկարան մշտապես Բաքվի հետ համակարգում է իր քայլերը։ 

«Մենք պարզ ասում ենք, որ իհարկե, Ադրբեջանից լիովին անկախ շարժվել չենք կարող: Սա պետք է բացեիբաց ասել: Օրինակ՝ 2009-ին որոշակի նեղվածություն առաջացավ, այն ժամանակ գործընթացը կարող էր ավելի լավ կառավարվել Ադրբեջանի հետ: Իսկ հիմա մեր նախագահը և Ադրբեջանի նախագահը մշտական շփման մեջ են, Ջեյհուն եղբորս հետ էլ միշտ շփման մեջ ենք: Իհարկե, մեր այս համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ»:

Չավուշօղլուն նաև նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար իրենք բազմաթիվ ժեստեր են անում. բացել են օդային տարածք, ուղիղ թռիչքներ են սկսվել, սահմանային գոտում աշխատանքներ են իրականացնում և այլն։

«Սահմանին գետեր կան, պիտի ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ։ Ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, վաղը եթե հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն ու դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել:

Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում քննարկել է։ Արդյունավետ հանդիպում էր: Սակայն Հայաստանի վրա ճնշում կա, դա տեսնում ենք»,- եզրափակել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}