• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
21 Օգոստոս, 2025
Հինգշաբթի 20:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:02, 07 Հոկտեմբեր 2022

Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է

Թուրքիայի ուղերձը Հունաստանին՝ հետքայլ չկա, ռազմածովային և ռազմաօդային ուժերին հրամանը տրված է

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Ազգային պաշտպանության համալսարանի ռազմաօդային ուժերի ակադեմիայի 2022-2023 ուսումնական տարվա հատուկ միջոցառմանը: Վերջինս հանդես է եկել ելույթով և դժգոհել Հունաստանից։ Աքարը նշել է, որ Հունաստանը դեռ 1956-ին է սկսել ռազմականացնել ապառազմական կարգավիճակ ունեցող կղզիները (Արևելամիջերկրածովյան կղզիներ-խմբ.):

«1997-ի Քարդաքը սահմանագիծ է: Դրանից հետո ո՛չ իրական հողի վրա, ո՛չ բանակցային սեղանի վրա ոչ մի միլիմետրի հետադարձ չի եղել, դրա համար արվել է ամեն անհրաժեշտը և արվում է: Հատկապես մեր ռազմածովային ու օդային ուժերն այս հարցով հստակ հրահանգավորվել են: Պետք է ասել, որ նման իրավիճակը սկսվել է դեռ 1956-ին Սաքըզից»,- նշել է Աքարը։

Քարդաք/Kardak (թուրքական անվանումը) կամ Իմիա (հունական անվանումը) - Էգեյան ծովի հունական կղզեխմբի կղզիներից մեկն է, որի  տարածքային պատկանելության շուրջ ծագած վեճերը տասնյակ տարիներ ճգնաժամ են առաջացնում պաշտոնական Աթենքի և Անկարայի միջև։

Սաքըզ/Sakız (թուրքական անվանումը) կամ Քիոս (հունական անվանումը) - Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին։ Գտնվում է Էգեյան ծովում, Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով։

Թուրքիայի պաշտպանության նախարարը բացառել է որևէ զիջում իրենց կողմից՝ պնդելով, որ ոչ մի հետքայլ չեն անի։

«Մենք տրամադրված ենք վճռական։ Ղազիի սկզբունքով՝ եթե մեռնեմ, նահատակ կդառնամ»։

Աքարի բնորոշմամբ՝ հույն հայտնի քաղաքական գործիչներից շատերը հաճախ են ստում և հակաթուրքական բաներ խոսում զուտ այն բանի համար, որ կարողանան տեղ գրավել Հունաստանի ներքաղաքական դաշտում։

Աղբյուր`    Mynet.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)
11:44, 18 օգոս
Թուրքիայի հարավային նահանգում ուժգին հրդեհներ են (Լուսանկարներ)

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից
Հունաստանն անհանգստացած է Իտալիայի և Իսպանիայի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունից

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները կազմակերպելու են արևմտահայերենի դասեր

Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}