• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Հունիս, 2025
Երկուշաբթի 06:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:11, 23 Սեպտեմբեր 2022

Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը

Էրդողանը չի բացառել Փաշինյանի հետ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ կատարած այցի ավարտին հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայցուցիչներին։ Այդ ընթացքում նա, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման  հարցին:

Էրդողանը նշել է, որ նման հանդիպում հավանաբար հնարավոր կլինի անցկացնել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որտեղ կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

«Այժմ մենք քննարկում ենք Պրահայում կայանալիք գագաթնաժողովին մեր մասնակցության հարցը։ Եթե այնուամենայնիվ որոշենք մասնակցել, ապա հավանաբար ՀՀ վարչապետ Փաշինյանն էլ այնտեղ կլինի ու թերևս այնտեղ բոլոր  հարցերը քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է Էրդողանը։

Վերջինս նաև նշել է, որ իրենք կովկասյան տարածաշրջանում որոշ քայլեր ունեն անելու։ Դրանք դեռևս ծրագրման ընթացքի մեջ են։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ ռեգիոնին առնչվող բոլոր նմանատիպ հարցերը իրենք քննարկելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու ըստ այդմ գործեն։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ էլ Էրդողանը նշել է, որ այդ այցը հարվածի տակ չի կարող դնել արդեն իսկ առկա կովկասյան զարգացումները։

«Ճիշտ է, նա բազմաթիվ տեղերում խոչընդոտներ է առաջացրել, բայց կարիք չկա ուռճացնելու։ Մենք էլ մեր նախապատրաստական աշխատանքների մեջ ենք։ Այստեղից վերադառնալուց հետո կանենք մեր անհրաժեշտ քայլերը»,-եզրափակել է Էրդողանը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ
13:52, 13 հուն
Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետի հետ

Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:

Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա
12:27, 13 հուն
Թուրքիան խստիվ դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա

Հայտարարության մեջ հնչել է տարածաշրջանային պատերազմի վտանգի մասին զգուշացում։

Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»
10:22, 13 հուն
Չելիք․ «Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, հերթական վայրագ և բարբարոսական գործողությունն է իրականացրել»

Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակը նշել է, որ Իսրայելի այս հարձակումը ոչ մի օրինականություն կամ հիմնավորում չի կարող ունենալ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}