Քաղաքական18:03, 14 Սեպտեմբեր 2022
Էրդողանն ու Պուտինը կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ինչպես հայտնում է թուրքական «Gazeteduvar» լրատվամիջոցը, այդ մասին Reuters-ի հետ զրույցում ասել է մի թուրք պաշտոնյա, որի անունը չի հրապարկվում:
Ըստ աղբյուրի՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կայանալիք «Շանհայի համագործակցություն» կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:

Օրակարգում են երկու երկների միջև ուղիղ բախման վտանգի կանխումն ու Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները:

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետի հետ։
Մայիսի 8-ին Թուրքիայի նախագահն անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հնարավոր ինքնալուծարմանը:
Նշվում է, որ համագործակցության շրջանակում այց է կատարվել Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող ուսումնական կենտրոններ ու նավաշինարաններ։
Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։
Նրան X-ում հետևում է շուրջ 10 մլն մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |