Տնտեսական13:35, 12 Սեպտեմբեր 2022
Թուրքական լիրայի փոխարժեքը 1 ամերիկյան դոլարի նկատմամբ գերազանցում է 18-ը

Սեպտեմբերի 12-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքը 18.22 է։ Նախորդ շաբաթավերջին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են մինչև 1 դոլար/18․23 լիրա ռեկորդային փոխարժեքով։
Լիրան շարունակում է արժեզրկվել նաև եվրոյի (1 եվրո/18․56 լիրա) և ֆունտ ստերլինգի (1 ստերլինգ/21․29 լիրա) նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2021թ. վերջին դոլարի փոխարժեքը պատմական ռեկորդ էր սահմանել՝ գերազանցելով 18 թուրքական լիրան: Իրավիճակը կարգավորելու նպատակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր տնտեսական քայլերի փաթեթի մասին:
Տնտեսական քայլերի փաթեթի գործադրմամբ, ինչպես նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների հաշվին շուկայում միլիարդավոր դոլարների ներարկումների արդյունքում հնարավոր էր եղել մի քանի ամիս փոխարժեքը կայուն պահել 14.7 լիրայի շրջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դամասկոսի առևտրային կցորդի գրասենյակը պաշտոնապես նախազգուշացրել է թուրքական ընկերություններին՝ կոչ անելով հաշվի առնել նոր կանոնները և վերանայել իրենց առևտրային պլանները։

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |