Տարածաշրջան13:15, 08 Սեպտեմբեր 2022
Թուրքիան կոշտ է արձագանքել Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի որոշումներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում Թուրքիային վերաբերող որոշումներին ու հայտարարություններին ի պատասխան։:
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Արաբական լիգայի ԱԳ նախարարների խորհրդի 158-րդ նիստը, որը տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 6-ին, հերթական անգամ ուղեկցվեց մեր երկրի հասցեին անհիմն մեղադրանքներ պարունակող որոշումներով և հայտարարություններով: Մենք լիովին մերժում ենք այդ որոշումներն ու հայտարարությունները»:
Ընդգծելով, որ որոշումներն ընդունվել են «որոշ նեղ և կարճաժամկետ անհատական շահերի ազդեցությամբ», հայտարարության մեջ ասվում է, որ այդ կերպ տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից ապակառուցողական քայլեր են արվում:
Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ Թուրքիան շարունակելու է պայքարել իր շահերի և ազգային անվտանգության դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների դեմ՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |