Քաղաքական17:00, 07 Սեպտեմբեր 2022
ԱՄՆ-ն Էրդողանին ակնարկել է հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից Հունաստանի հարցում

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Հունաստանի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությանը, որտեղ նա թուրք-հունական լարվածության ֆոնին սպառնացել էր Աթենքին: Էրդողանը մասնավորապես բառացի ասել էր. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության գրավոր հայտարարության՝ իրենք կողմ են, որ ՆԱՏՕ-ի անդամներ և ԱՄՆ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջև լարվածությունը հարթվի դիվանագիտական ճանապարհով: Վաշինգտոնը կողմերին կոչ է արել հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը:
Նշվել է, որ Պենտագոնի ղեկավարը մշտապես կապի մեջ է կողմերի հետ՝ առկա լարվածությունը թուլացնելու նպատակով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկություն տրամադրել ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:
Իսկ հունական կողմը հերքել էր թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու կամ հետապնդելու մասին թուրքական մամուլում տարածված տեղեկությունը՝ համարելով դրանք անհիմն: Ավելին, հունական կողմը պարբերաբար հայտարարություն է տարածում թուրքական օդուժի կողմից իրենց օդային սահմանի խախտումների վերաբերյալ:
Իսկ վերջերս, ըստ թուրքական կողմի, հունական կործանիչները հետապնդել էին թուրքական ռազմական ինքնաթիռներին, բայց Աթենքն այդ մեղադրանքները ևս հերքել էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |