Քաղաքական11:15, 31 Օգոստոս 2022
Իրանական ԶԼՄ. Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ:
Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, որ Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ: Ընդդիմադիր գործիչներին կոչ է արվել լքել Թուրքիան և իրենց գործունեությունը շարունակել այլ երկրում:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էր Անկարայի կողմից հովանավորվող սիրիական ընդդիմության որոշ առաջնորդների հետ:
Իսկ մի քանի շաբաթ առաջ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և կուսակցության մի խումբ անդամներ մինչև օգոստոսի վերջ կարող են այցելել Դամասկոս՝ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ: Ըստ տեղեկությունների՝ այդ առաջարկությունն արվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |