Քաղաքական11:39, 26 Օգոստոս 2022
ԱՄՆ-ի արձագանքը՝ թուրք-սիրիական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ

ԱՄՆ-ում մեկնաբանել են Թուրքիայի ու Սիրիայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ լուրերը:
Թուրքական մամուլը վերջին օրերին գրում է, որ կա հավանականություն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպում ունենան:
Հարցին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը: Վերջինիս խոսքերով, ԱՄՆ -ն դեմ է այլ երկրների և Սիրիայի ներկայիս կառավարության միջև հարաբերությունների կարգավորմանը:
«ԱՄՆ-ը չի ձգտում ամրապնդել դիվանագիտականհարաբերությունները Ասադի ռեժիմի հետ, և մենք չենք աջակցում Սիրիայի ներկայիս կառավարության ու այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելու նպատակ չի հետապնդում:
Հավելենք, որ մի քանի շաբաթ առաջ թուրքական իշխանամետ Turkiye թերթը հայտնել էր, որ Սոչիում կայացած Թուրքիայի ու ՌԴ նախագահների հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել էր ուղիղ բանակցություններ սկսել Ասադի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |