Ռազմական14:38, 17 Օգոստոս 2022
SOHR. «Թուրքիայի զինուժը հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հենակետերից մեկին»

Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի կառավարական բանակի՝ Քոբանի շրջանի Ջարգիլ գյուղի մոտ տեղակայված հենակետին, ինչի հետևանքով 11 զինծառայող զոհվել է:
Այս մասին հայտնել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ը (SOHR), որը հայտնի է սիրիական հակամարտության լուսաբանմամբ: Նշվել է, որ թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծության հետևանքով վիրավորվածների թիվը հասնում է մեկ տասնյակի:
Ֆրանսիական «AFP» գործակալությունն էլ, կրկին հղում անելով «Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոն»-ին, հաղորդել է, որ արդեն 2-րդ օրն է, ինչ բախումներ են տեղի ունենում թուրքական բանակի ու տեղի (Սիրիայի հյուսիսի) քրդական ուժերի միջև:
Գործակալությունը նաև տեղեկացրել է, որ թուրքական բանակի ներժուժումը կանխելու նպատակով սիրիական բանակի մի շարք ստորաբաժանումներ վերջին շրջանում տեղակայվել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնված տարածքներում:
Բախումների կամ ռմբակոծության վերաբերյալ թուրքական կողմից որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս արված չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |