Հոդված16:16, 16 Օգոստոս 2022
Թուրք գիտնական․ «Ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնի Էրդողանի կուսակցության հաղթանակին»

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP) մոտ կանգնած ուղեղային կենտրոններից մեկի՝ Քաղաքականության, տնտեսության և հասարակության ուսումնասիրության հիմնադրամի (SETA) գլխավոր համակարգող պրոֆեսոր Բուրհանեթթին Դուրանը հետաքրքիր դիտարկում է արել 2023 թվականի ընտրություններից առաջ իշխող կուսակցության շանսերի վերաբերյալ։
Իշխանամերձ «Sabah» թերթում հրապարակած «ԱԶԿ-ի ուժը և ապագան» վերտառությամբ հոդվածում Բուրհանեթթին Դուրանը նշել է, որ «ընդդիմությունը չի կարողանում ներկայացնել իրեն որպես լուծման հասցե»։ Նա ուշադրություն է հրավիրել, սակայն, այն հանգամանքին, որ ընդդիմության անկազմակերպ վիճակը չի հանգեցնելու ԱԶԿ-ի հաղթանակին։
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք այդ հոդվածից մեկ հատված։
«2023 թվականի ընտրություններում ԱԶԿ-ն մի նոր քննության է ենթարկվելու։ Այն ստիպված է իշխանության մեջ իր մաշվածությունը, սխալները և ձախողումները ընտրողին պատմելու ճանապարհը գտնել և մի նոր ուժեղ աջակցություն ստանալ։
Այն, որ ընդդիմությունն իրեն չի ներկայացնում որպես այլընտրանքային լուծման հասցե, դա մի հնարավորություն է ԱԶԿ-ի համար։ Բայց ընդդիմության անկազմակերպ վիճակը հաղթելու համար դեռ բավարար չէ։
Այն պետք է ներսում համապարփակ քաղաքականություն մշակելով, նորացվել շարունակելով ցույց տա արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում իր գրանցած հաջողությունը։ Պետք է իր այդ նորացման ջանքերի մասին ձգտի պատմել քրդերին, աջ կենտրոնամետ ընտրողներին, վիրավորված պահպանողականներին և երիտասարդներին: Պետք է մշակի միկրոքաղաքականություն, որը կկենտրոնանա կյանքի թանկության դեմ պայքարի և եկամուտների բաշխման խնդիրների վրա»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |