Իրավական13:11, 16 Օգոստոս 2022
Թուրքիայում շարունակվում են լրագրողների ու լրագրության նկատմամբ ճնշումները. զեկույց

«Punto 24» անկախ լրագրողական ասոցիացիայի կազմում գործող «Expression Interrupted» հարթակը «Խոսքի և մամուլի ազատության օրակարգի» հերթական զեկույցն է կազմել: Ապրիլ, մայիս և հունիս ամիսներն ընդգրկող զեկույցում առանձնահտուկ տեղ է հատկացված Թուրքիայում խոսքի ու մամուլի ազատության բնագավառում առկա վիճակին:
Նշվում է, որ Թուրքիայում այդ ոլորտում գրանցված հետընթացը 2022-ի 2-րդ եռամսյակում արդեն նկատելի չափերի է հասել: Խոսվում է այդ երկրում ազատազրկված լրագրողների մասին, որոնց թիվը Դիարբեքիրում վերջին շրջանում ձերբակալված 15 լրագրողների ու ոլորտի աշխատողների հետ միասին հասել է 67-ի:
Ըստ բաց աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ խնդրո առարկա ժամանակահատվածում 116 դատավարությունների շրջանակներում 168 լրագրող կանգնել է դատարանի առջև: Այդ ընթացքում ավարտված 22 դատավարությանից 8-ի շրջանակներում 9 լրագրող դատապարտվել է 17 տարի 6 ամսվա ազատազրկման։
Լրագրողներին ամենահաճախ առաջադրված մեղադրանքների 1-ին հորիզոնականում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքներն են: Դրանց հաջորդում են «պետական պաշտոնյային վիրավորելու» և «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքները:
Լրագրության դեմ իրականացվող խիստ գրաքննական քաղաքականություններից տուժել են նաև միջազգային լրատվական գործակալությունների թուրքական ծառայությունները: Դրանցից Deutsche Welle-ի ու «Ամերիկայի ձայնի» (VOA) կայքերի հասանելիությունն ուղղակի արգելափակվել է՝ լիցենզիայի կանոնները խախտելու պատրվակով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընդհանուր առմամբ, 2002-ից մինչև 2024-ը Թուրքիայի նկատմամբ կայացվել է 3.363 իրավախախտման որոշում։

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։
Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |