Քաղաքական14:55, 12 Օգոստոս 2022
Սոցհարցում․ Եթե Թուրքիայում այժմ նախագահական ընտրություն անցկացվի, Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին

Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։
Արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) վստահության ցուցանիշով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։
Այսպես, հետազոտության մասնակիցներին տրվել է այն հարցը, թե որ կուսակցությանը ձայն կտան, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Նրանց պատասխաններից ձևավորվել է հետևյալ պատկերը․
1.«Ժողովրդահանրապետական» կուսակցություն (առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլու) - 29,9%,
2.«Արդարություն և զարգացում» կուսակցություն (առաջնորդ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան) -28,5%,
3.«Լավ» կուսակցություն (առաջնորդ՝ Մերալ Աքշեներ) - 13,3%,
4.«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (համանախագահներ՝ Միդհատ Սանջար, Փերվին Բուլդան) - 10,5%,
5.«Ազգայնական շարժում» կուսակցություն (առաջնորդ՝ Դևլեթ Բահչելի) -7․1%,
6.«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (առաջնորդ՝ Ալի Բաբաջան)-5,1%։
Օզքիրազը ներկայացրել է նաև նախագահական ընտրությունների հետ կապված հարցման արդյունքները։ Ըստ այդմ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ առաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ Քըլըչդարօղլուն կստանա 56․5% ձայն, իսկ Էրդողանը՝ 35.8%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |