Ղարաբաղ11:18, 04 Օգոստոս 2022
Թուրքական լրատվամիջոցների անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին

Արցախում տիրող լարվածությունը և ռազմական գործողությունները դուրս չեն մնացել թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից։ Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները լուսաբանելիս թուրքական լրատվամիջոցները ցուցաբերել են խիստ կողմնակալ և առավելապես քարոզչական մոտեցումներ։
Թուրքալեզու մեդիադաշտի հրապարակումներն աչքի են ընկնում բովանդակային հետևյալ հատկանիշներով.
1․ Ադրբեջանական կողմի հայտարարությունների տարածում՝ ադրբեջանական կողմի եզրաբանության կիրառմամբ։
2. Ռուսական կողմի հայտարարության տարածում, բայց հակառուսական որոշակի երանգավորմամբ։
3․ Առաջատար լրատվամիջոցների և սոցցանցային հարթակներում և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործողության մասին տեսանյութերի տարածում՝ «Bayraktar TB2» ԱԹՍ-ների դերի շեշտադրմամբ:
4․ Միջազգային BBC-ի և DW-ի լրատվականների թուրքական ծառայությունները թեմային ավելի ընդգրկուն են անդրադարձել՝ ներառելով, ադրբեջանական, հայկական կողմերի հայտարարությունները և միջազգային հանրության արձագանքները։ Բայց դրանցում թե՛ ծավալային, թե՛ բովանդակային և թե՛ շեշտադրումների առումով առավելությունը տրվել է ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Կիրառվել է նաև ադրբեջանական քարոզչական տերմինաբանությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |