Քաղաքական17:52, 29 Հուլիս 2022
«Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դարձել». իրանցի փորձագետներ
Իրանի Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանում Թեհրանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ «Թուրքիայի ամբարտակաշինության հետևանքներն Իրանի շրջակա միջավայրի անվտանգության վրա» խորագրով քննարկում են անցկացրել:
Քննարկման ընթացքում Ալլամեհ Թաբաթաբայի համալսարանի դասախոս, միջազգային հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը ներկայացրել է, թե Անկարան ինչ ծրագրեր է իրականացնում ամբարտակաշինության ոլորտում: Նա ընդգծել է, որ Տիգրիս, Եփրատ և Արաքս գետերի վրա ամբարտակների կառուցումն անմիջական ազդեցություն է թողնում նաև Իրանի վրա: Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Համիդ Հաքիմը նշել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցումն ազդում է Իրանի շրջակա միջավայրի, պարենային անվտանգության,գյուղատնտեսության վրա, ինչն իր հերթին արտագաղթի, սոցիալական դժգոհության ու անհնազանդության պատճառ է դառնում:
Նա շեշտել է, որ Թուրքիան ջրի հարցը քաղաքական զենք է դաձրել և Իրանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի դեմ որպես ճնշման լծակ է օգտագործում: «Ներկայումս Թուրքիան այնպես է արել, որ մենք Իրանի ներսում ջրի համար պայքարի ականատես ենք լինում, և դա պայմանավորված է նրանով, որ Իլիսուի և Աթաթուրքի ամբարտակների ջրառի հզորությունն ավելի մեծ է, քան Իրանում կառուցված բոլոր ամբարտակների հզորությունը»,- նշել է Համիդը։
Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Փույան Բերլիանն էլ շեշտել է, որ իր քաղաքականությամբ Թուրքիան մի շարք միջազգային պարտավորություններ է խախտել: Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարայի կողմից ամարտակներ կառուցելու քաղաքականության դեմ պետք է պայքարել գործնականում, և ոչ թե միայն խոսելով: Ընդգծվել է ջրային ռեսուրսների կառավարման հարցում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրակարգում եղել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում թուրք նախարարը կրկնել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի համաձայն՝ նրանց թիվը հասնում է 13 միլիոնի։
Թուրքիայում արևից ստացվող էլեկտրաէներգիան արդեն կազմում է ոլորտի ընդհանուր արտադրանքի 10%-ը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |