Քաղաքական16:41, 28 Հուլիս 2022
Իսրայելի նախկին վարչապետ. «Իրանը վերածվում է միջուկային պետության. Թուրքիան էլ կարող է ընդօրինակել»

Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը պնդել է, որ շատ շուտով Իրանը վերածվելու է միջուկային պետության և համոզմունք հայտնել, որ եթե միջուկային զենքի չտարածվելու մասին մասին պայմանագիրը չեղարկվի, Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան կարող են ընդօրինակել Իրանի մեթոդները։ Այս թեմայով Բարաքը հոդված է հրապարակել «Time» ամսագրում։
Բարաքը կոչ է արել ԱՄՆ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Իսրայելին՝ Իրանի միջուկային ծրագրի դեմ սեփական ուժերով ռազմական հարձակում իրականացնելու համար։
Այս համատեքստում իսրայելցի գործիչը նշել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ կարող են Իրանի կարևորագույն օբեկտների դեմ օպերացիա անել և դրանք ոչնչացնել։
«Սակայն, երբ Իրանը դե ֆակտո միջուկային պետություն դառնա, այդ օպերացիան չի կարող ազդել Իրանի միջուկային հզորության վրա»,- գրել է նա։
Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային ծրագիրը կարող է կասեցնել «պատերազմի սպառնալիք» պարունակող իրատեսական դիվանագիտական վերջնագիրը։
Էհուդ Բարաքը պնդում է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային լիարժեք կարողություն, Թեհրանի վարչակազմը կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է, որպեսզի «հակամարտություն և անկայունություն» առաջացնի ողջ տարածաշրջանում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |