Քաղաքական16:32, 20 Հուլիս 2022
Քրդամետ կուսակցության խոսնակը՝ Էրդողանին․ «Քրդական հարցի լուծումն այստեղ է, ոչ թե Թեհրանում»

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության մամուլի խոսնակ Էբրու Գյունայն անդրադարձել է Սիրիայի հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին։
Գյունայի խոսքով՝ սիրիական Քուրդիստանն այսօր ևս Թուրքիայի հարձակման սպառնալիքի տակ է։
Շեշտելով, որ ռազմական նախապատրատական աշխատանքներ են տարվում հնարավոր հարձակման համար՝ Գյունայը նշել է, որ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Թուրքիայի բանակցությունների նպատակը Հյուսիսային և Արևելյան Սիրիայի վրա կատարվելիք հարձակման թույլտվությունն է, այսինքն՝ քրդերի իրավունքների ճնշումը։
ԺԴԿ-ի խոսնակը կոչ է արել քրդական հարցի լուծումը փնտրել հենց Թուրքիայում, այլ ոչ թե ուրիշ երկրներում։
«Քրդական հարցի լուծումը Բաղդադում, Թեհրանում, Մոսկվայում, Վաշինգտոնում կամ մյուս մայրաքաղաքներում չեք կարող գտնել, լուծումն այստեղ է, այս հողերում ապրող ժողովուրդների համար հավասար և ազատ կենսապայմաններ ստեղծելու մեջ է»,-նշել է ընդդիմադիր գործիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |