Քաղաքական12:40, 20 Հուլիս 2022
Էրդողանի և Պուտինի թեհրանյան հանդիպումը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Առանձնազրույցի մեկնարկից առաջ նախագահները լրատվամիջոցների ներկայությամբ մի շարք շեշտադրումներ են արել։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից հայտնել են, որ Թեհրանում հուլիսի 19-ին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին Սև ծովով հացահատիկի արտահանման և պարենային խնդիրների հարցում միջնորդական ջանքեր ներդնելու համար։ Էրդողանն էլ նշել է, որ Ստամբուլում ռուսական պատվիրակությա մոտեցումը դրական է եղել։ Ստացվելիք արդյունքը, ըստ Էրդողանի դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունները դրական կանցնեն։
Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ թեև Էրդողանի հետ 1 տարվա դադարից հետո առաջին անգամ են հանդիպում, բայց միշտ հեռախոսազրույցներ են ունենում։ Ըստ Պուտինի՝ իրենց հարաբերություններն զարգանում են, իսկ առևտրաշրջանառության ծավալները՝ ավելանում։
Նա նաև նշել է, որ հանդիպմանը խոսելու շատ հարցեր են եղել։ Քննարկվել են մի շարք հարցեր Սիրիայի վերաբերյալ։ Ըստ Պուտինի՝ Մոսկվայի ու Անկարայի ուշադրության կենտրոնում է եղել նաև Ղարաբաղի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |