Քաղաքական13:26, 19 Հուլիս 2022
Էրդողանը կմեկնի Լատինական Ամերիկայի երկրներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 25-ին քառօրյա այց է կատարելու Լատինական Ամերիկա։ Նա լինելու է Մեքսիկայում, Վենեսուելայում և Արգենտինայում։
Քննարկվելու են այդ երկրների հետ Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերը։
Էրդողանն իր վերջին այցը Մեքսիկա կատարել է 7 տարի առաջ։ Նա այս անգամ նախ առանձին, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում է ունենալու Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հետ։ Թուրքիայի և Մեքսիկայի միջև առևտրաշրջանառությունը 2019 թվականին կազմել է 1․3 մլրդ դոլար։ Ազատ Առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Վենեսուելայում Էրդողանը հանդիպելու է նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2021 թվականին կազմել է 852 մլն դոլար։
Էրդողանի վերջին կանգառը լինելու է Արգենտինան, որտեղ նա վերջին անագմ եղել էր 2018 թվականին՝ մասնակցելու Մեծ քսանյակի (G20) երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահը հանդիպելու է նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։ Երկկողմ առևտրաշրջանառությունն այժմ գերազանցում է 500 մլն դոլարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը խոսել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարման, Թուրքիա-Իրաք նավթատարի և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր կնքելու մասին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |