Ցեղասպանություն10:09, 14 Հուլիս 2022
Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Շուրջ 130 մլն օգտատեր ուենցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին: Նամակում ներառված են մի շարք նախազգուշացումներ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնավորապես առնչվում են Հայոց ցեղապանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։
Ընկերությունը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։
Թարգմանիչներից նաև պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաև եթե նրակահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։
Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) թվային հարթակներին կոչ է անում արտոնագրեր ստանալու համար դիմել և Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում սպառնում, որ վերջիններիս դեմ պատժամիջոցներ կկիրառի։
Թվային հարթակները, ներառյալ Netflix-ը և MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրության լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննության դրսևորում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |