Քաղաքական14:22, 06 Հուլիս 2022
Ընդդիմադիր կուսակցական գործիչ․ Գնաճի այս թվերով Թուրքիային շատ դժվար օրեր են սպասվում

Թուրքիայում գործող ընդդիմադիր, ազգայնական «Լավ» կուսակցության (İYİ Parti) փոխնախագահ Քորայ Այդընը հայտարարել է, որ նախագահի պաշտոնից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարական տալու դեպքում Թուրքիան կազատվի տրավմայից։
Թուրքական Sözcü թերթի լրագողներից Ռուհաթ Մենգիի հետ զրույցում Այդընը նշել է, որ իշխանություններն իրենց համախոհների հետ միասին ձևավորել են և թողնում են էյֆորիայի մեջ ապրող զանգվածի տպավորություն գրեթե այնպես, ինչպես օսմանյան կակաչների դարաշրջանում էր։
«Կարճ ասած՝ եթե Էրդողանն այսօր հրաժարական տա, Թուրքիան կազատվի տրավմայից, հավելյալ բյուջեի անհրաժեշտություն էլ չի մնա»,-ընդգծել է նա։
Այդընը հիշեցրել է, որ ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) տվյալների՝ երկրում գնաճը հունիս ամսվա դրությամբ կազմում է 78․62%, մինչդեռ իշխանությունը 2022 թվականի բյուջեում նախատեսում էր ունենալ միայն 9․8 %-ի հասնող գնաճ։
«Հունիս ամսվա դրությամբ գնաճը գերազանցել է 78 %-ը, նման սխալ, թիրախից նման շեղում, նման անհեռատեսության տնտեսագիտական գրականության մեջ գոյություն չունի։ Այս բոլոր բացատրություններն ու սնանկ քաղաքականությունը փաստում են, թե որքան անհեռատես ու ապաշնորհ է իշխանությունը։ Այդ իսկ պատճառով էլ ասում ենք՝ այս իշխանությունը պետք է գնա։ Գնաճի այս թվերով Թուրքիային ապագայում շատ դժվար օրեր են սպասվում»,-ընդգծել է «Լավ» կուսակցության փոխնախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տիրանայում Հաքան Ֆիդանին ընդունել է Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին։

«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։

Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
«Լրագրողների և մամուլի ներկայացուցիչների վրա հարձակումը բարբարոսություն է ու նման հարձակումը որևէ լեգիտիմություն և արդարացում չունի»։
Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտությանն անհապաղ վերջ դնելու և միջուկային բանակցություններին վերադառնալու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |