• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 18:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն12:15, 24 Հունիս 2022

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտողականությունը նոր դրսևորում է ստանում

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ:

Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»:

Նոր գրանցում ստացած այս հիմնադրամի առաջին ընդհանուր ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին և դրանով կավարտվի «TEKAR»-ի կազմավորման իրավական ընթացակարգը։ Գրող, լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Արիֆ Դեմիրերը, ով հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է, կլինի նաև «TEKAR» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։

Հիմնադրամը նաև աշխատանքային պլան է մշակել, որտեղ նշված է, որ իրենք ցանկանում են ապահովել ճիշտ ժամանակագրական հաջորդականություն՝ ներկայացնելով 1914-1924թթ. տեղի ունեցած իրադարձություններն «առողջ մոտեցումներով»: Բնականաբար, իրենց «առողջ մոտեցումը» նշանակում է ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը։

Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել Էսաթ Ուրասի գիրքը, որում զետեղված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայացքները, մտքերն ու հայտարարությունները հայերի, նրանց ծավալած գործունեության և հայերի հետ փոխհարաբերությունների մասին։

Էսաթ Ուրասը եղել է երիտթուրքական կուսակցության անդամ, թուրքական գաղտնի ծառայությունների աշխատակից։

Աղբյուր`    https://www.veryansintv.com/

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}