Քաղաքական16:06, 22 Հունիս 2022
Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հիմա ավելի հեռու է ԵՄ անդամակցությունից, քան՝ 1999-ին»
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, խոսելով Եվրամիության հնարավոր նոր անդամների մասին, ասել է, որ Թուրքիան հիմա ավելի հեռու է եվրաանդամակցությունից, քան՝ օրինակ 1999 թվականին:
Լյայենը համեմատել է Սլովակիային ու Թուրքիային, որոնք 1999-ին միաժամանակ էին անդամության թեկնածուի կարգավիճակ ստացել:
Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի բավականաչափ ճկունությունն ու առաջանցիկությունն ավելի շատ կախված է դիմող երկրից։
«1999-ին Սլովակիան ու Թուրքիան անդամ երկրի կարգավիճակ ստացան: Սլովակիան ավարտեց գործընթացն ու ԵՄ անդամի կարգավիճակ ստացավ, քանի որ իրականում շատ էր ուզում անդամակցել: Թուրքիան, սակայն, հիմա ավելի հեռու է անդամությունից, քան 23 տարի առաջ»:
Նշենք նաև, որ Լյայենը նախորդ շաբաթ կոչ էր արել Ուկրաինային ու Մոլդովային անդամ երկրի կարգավիճակ տրամադրել, ավելացնելով, որ անդամ 27 երկրներից էլ այս թեմայով պատասխանի է սպասում հունիսի 23-ին տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |