Քաղաքական12:11, 21 Հունիս 2022
Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու պահանջով Շվեդիայում երթ է իրականացվել
Թուրքիայի ու սկանդինավյան երկու երկրների՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջև լարվածությունը շարաունակվում է։ Այն կապված է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերի հետ:
Ինչպես հայտնի է, Թուրքիան դեմ է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, քանի որ ըստ Անկարայի՝ նրանք աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), ինչպես նաև վերջինիս հետ կապ ունեցող այն կառույցներին, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական:
Այս լարվածության համատեքստում Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում մի խումբ մարդիկ երթ են իրականացրել՝ պահանջելով զենքի էմբարգո (արգելանք) կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ըստ թուրքական մամուլի՝ երթը կազմակերպել են PKK-ի աջակիցները: Նշվում է, որ երթի ժամանակ հնչել են հակաթուրքական վանկարկումներ:
Երթից դժգոհ մի թուրք ակտիվիստ Շվեդիայի կառավարությանը մեղադրել է «երկերեսության» մեջ՝ նշելով, որ մի կողմից Ստոկհոլմը PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կառույց, բայց մյուս կողմից էլ շարունակում է աջակցություն ցուցաբերել նրանց։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |