Միջազգային13:44, 09 Հունիս 2022
Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց 20-ը մերժում է ստանում

Շենգենյան վիզա ստանալու համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց միջին հաշվով 4-ը մերժում էր ստանում 2015 թվականին։ Այժմ պատկերը փոխվել է. մերժվում է ամեն 5-րդ քաղաքացին։
2021թ. տվյալների համաձայն՝ եվրոպական երկրների հյուպատոսությունները շենգենյան հայտերի համար դիմած Թուրքիայի 100 քաղաքացուց առնվազն 20-ին մերժում են։ Սկսյալ 2015-ից դրական բարելավում չի նկատվում։ Թուրքիան դարձել է այն 7 երկրներից մեկը, որտեղից ստացված շենգենյան հայտերը վերջին տարիներին ամենից շատն են մերժվում։
«Ինչո՞ւ ինձ մերժեցին» հարցի պաշտոնական բացատրություն ստանալը գրեթե հնարավոր չէ։ Շենգենյան հայտերի մերժումների թվի աճի գլխավոր պատճառն այն մտավախությունն է, որ եվրոպական երկրներ մեկնած թուրքերը կարող են այլևս չվերադառնալ։
Դժգոհություններ կան նաև այն մասով, որ արտահանմամբ զբաղվող թուրքական ընկերությունների մարքեթինգի մասնագետներն էլ անգամ չեն կարողանում վիզա ստանալ և մասնակցել միջազգային տոնավաճառներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |