• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
01 Հուլիս, 2022
Ուրբաթ 23:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ռազմական12:14, 12 Մայիս 2022

Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին։

Թուրքական «Sözcü» լրատվակայքը, հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, հայտնում է, որ Բայդենը նպատակ ունի ավելի ուշ առանձին փաթեթով Կոնգրեսի հաստատմանը ներկայացնել Թուրքիային 40 միավոր նոր սերնդի F-16 կործանիչներ վաճառելու առաջարկը։ Ու այդ քայլով ստուգում է Կոնգրեսի աջակցության մակարդակը կործանիչների վաճառքի հարցում:

Հաղորդվում է, որ տեխնիկական սարքավորումների, թեթև զենքերի ու ծրագրային ապահովումների վաճառքի առաջարկը զգալի աջակցություն է ստացել կոնգրեսականների կողմից: Գործարքը թույլատրելու մասին դրական է արտահայտվել մասնավորապես Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առանցքային անդամներից Ջիմ Ռիսչը, սակայն դեռ իր կարծիքը չի հայտնել հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը հայտնի է Թուրքիայի դեմ ավելի խիստ հայտարարություններով:

Նշենք. որ Բայդենի վարչակազմի ներկայացված առաջարկով Թուրքիային զենքի ու տեխնիկական միջոցների վաճառքի փաթեթը կարող է կազմել 300-400 մլն դոլար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան #այսօր
17:04, 28 հուն
Թուրքիան #այսօր

Ermenihaber.am-ը հակիրճ և ամփոփ ներկայացնում է Թուրքիայում այսօրվա կարևոր իրադարձությունները։

Թուրքական մամուլը ուշադրություն է հրավիրել ռուս-սիրիական համատեղ զորավարժության վրա
16:00, 27 հուն
Թուրքական մամուլը ուշադրություն է հրավիրել ռուս-սիրիական համատեղ զորավարժության վրա

Վարժանքներն ուշագրավ են համարվել, քանի որ դրանք տեղի են ունենում թուրքական կողմի՝ Սիրիա հնարավոր ներխուժման լուրերի ֆոնին:

Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում
15:00, 27 հուն
Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են պլանավորում

Երեք երկրների ռազմական բլոկների ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատարության շտաբկայանում:

Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

ամենաշատ ընթերցված

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին (Տեսանյութ)
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Բորիս Ջոնսոնը թուրքերեն արտահայտությամբ է ողջունել Էրդողանին (Տեսանյութ)

Ոտքի վրա Էրդողանի և Բայդենի հետ ունեցած զրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի նախագահը կատակելու նկատառումով թուրքերեն է խոսել՝ ասելով՝ «Օ՜, շատ լավ է»։

Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան միայն խոստումներ է ստացել»
Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան միայն խոստումներ է ստացել»

Հոդվածի հեղինակը նշել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ քայլերը լինելու են Սև ծովի, Ուկրաինայի, Վրաստանի և միևնույն ժամանակ Հայաստանի ուղղությամբ։

Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին

Կանոնակարգի որոշ դրույթներ, ըստ Փայլանի պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:

Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում
Բայդենն ու Էրդողանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում

Դռնփակ հանդիպմանը թուրքական կողմից ներկա են եղել նաև ուժային կառույցների ղեկավարները։

Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը
Թուրքիայում սահամանափավել է Deutsche Welle-ի և «Ամերիկայի ձայնի» թուրքերեն ծառայությունների հասանելիությունը

Միջազգային այս լրատվամիջոցների հասանելիությունը Թուրքիայում սահմանափակելու մասին որոշումը կայացրել է Անկարայի քրեական դատարանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}