Ցեղասպանություն14:37, 24 Ապրիլ 2022
Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը. «Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կենտրոնական գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
«Կիսում ենք 107-ամյա ցավն ու սուգը» անվամբ հայտարարության մեջ խոսվում է համատեղ ապագայի կառմուցման համար անհրաժեշտ քայլերի մասին, որոնց թվում են պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը, ապաքինող արդարության ճանապարհով գնալը:
«107 տարի է անցել Մեծ եղեռնից, որը ծրագրված էթնիկ ինքնության ու հավատքի ցեղասպանություն էր: Այն սկսվել էր 1915-ի ապրիլի 24-ին 200 հայ մտավորականներին մահվան ուղարկելով: Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու ավելի շատերի համակարգված սպանություններով: Այս քաղաքականությունից ու գործողություններից իրենց բաժինը ստացան նաև այս տարածաշրջանում ապրող մյուս քրիստոնյաները»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվել է, որ տարբերությունները ջնջելու ու միատարր հասարակություն ստեղծելու, մեկ ռասա, մեկ կրոն, մեկ լեզու գաղափարը գերակա դարձնելու, այս հողերում տարբեր ժողովուրդների ու կրոնների գոյությունը մոռացնել տալու նպատակը ցավալիորեն այն օրերից հասել է մինչև մեր օրեր:
Շեշտվել է նաև, որ «այս հողերը ամայացրած» ամոթալի երևույթների հետ առերեսման հետաձգումը չի նպաստում հասարակական համերաշխության ու իրականության մասին խոսակցություն բացելուն:
«Այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից հանդիսացող հայ ժողովրդի ու մեր հայ քաղաքացիների հետ միասին խաղաղության մեջ ապրելը ծայրաստիճան կարևոր է: Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը եղող Հայաստանի պետության հետ դիվանագիտական, առևտրական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելը բխում է ժողովուրդների շահերից ու կարիքներից:
Նման զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի ու Միջագետքի բնիկ ժողովուրդներ, կիսում ենք 107-ամյա ցավը, ամբողջ սրտով զգում ենք տեղի ունեցած մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ ընթացքում իրենց կյանքը կորցրածներին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը։

Թուրքական ժխտողական թեզերի դարբնոցներից մեկը համարվող այս կառույցի ղեկավարը քննադատության է ենթարկել հատկապես հայկական ու հունական թեզերը։

«Ազգայնական շարժման կուսակցության» (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին անդրադարձել է Կարո Փայլանի` Թուրքիայի խորհրդարան ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչման առաջարկին:
Ուղիղ խոսք

Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
«Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կխորացնի իրավիճակը տարածաշրջանում:
Թուրքիայի նախկին վարչապետը կասկածի տակ է առել ներկայիս նախագահի տնտեսագիտական իմացությունը։
Բայդենը վերջերս Նեչիրվան Բարզանիին ուղարկած նամակում նշել էր, որ Քուրդիստանը կարևոր դաշնակից է ԱՄՆ-ի համար։
Օրացույց
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |