Տնտեսական16:01, 22 Ապրիլ 2022
Թուրքական ԶԼՄ․ Սաուդյան Արաբիայում թուրքական ապրանքների դեմ բոյկոտի գործըթնացն ավարտին է մոտենում

Սաուդյան Արաբիայում 2020 թ-ի սկզբից թուրքական արտադրանքի դեմ հայտարարված բոյկոտի գործըթնացն ավարտին է հասնում։ Այս մասին գրում է թուրքական «T24»-ը՝ ընդգծելով, թե սպասվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը նոր դրական քայլեր է անելու այդ ուղղությամբ Ռամադանից հետո։
Թուրք արտահանողները նշում են, որ կարճ ժամանակում առևտրի ոլորտում կարող են հասնել նախկին մակարդակին՝ Թուրքիայից այդ երկիր արտահանումը հասցնելով 3 միլիարդ դոլլարի։ Հաղորդվում է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ն (THY) արդեն նախատեսում են մայիս ամսից ավելացնել դեպի սաուդական քաղաքներ չվերթների թիվը։
Նշենք, որ Թուրքիա-Կատար սերտ հարաբերությունների, 2018 թ-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության և շատ այլ պատճառներով Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները վերջին շրջանում մշտապես լարված են եղել։ 2020 թ-ից սաուդական կողմը բազմաթիվ արգելքներ է սահմանել Թուրքիայից ապրանքների ներմուծման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ալփարսլան Բայրաքթար. «Չինական ընկերությունները մտածում են արտադրություն սկսել Թուրքիայում»։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ռեակտորները կամրապնդեն երկրի էներգետիկ անվտանգությունը։

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |