Միջազգային12:58, 21 Ապրիլ 2022
Եվրամիությունը Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ ու համր դառնում

Ավստրիայի խորհրդարանի Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Ըստ նրա՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։
«Մինչ այժմ Եվրոպան Պուտինին «կառավարում էր» բնական գազի և աշխարհաքաղաքական գործոններով։ Ճիշտ այնպես, ինչպես Էրդողանին՝ փախստականների հարցով։ Արդյունքում թե Էրդողանի և թե Պուտինի կառավարությունները եվրադատարանի կողմից դատապարտվել են մարդու իրավունքների խախտումների համար: Իհարկե, Եվրամիությունը գիտի, թե որքան հակաժողովրդավարական են երկու կառավարություններն էլ, բայց, բայց իր շահերից ելնելով, մեկի հանգամանքը շահարկում է ավելի շատ, մյուսինը՝ ավելի պակաս»,- կարծում է Բերիվան Ասլանը։
Վերջինս դժգոհում է, որ Եվրամիությունը երկակի ստանդարտներ է կիրառում. Պուտինի վրա բղավում է, իսկ Էրդողանի դեպքում՝ խուլ և համր դառնում։ Այդուհանդերձ ավստրիացի պատգամավորի համոզմամբ՝ Էրդողանի վերադարձի հնարավորությունները արդեն սպառվել են, տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հասել է իր գագաթնակետին, եվրաինտեգրման հարաբերությունները վերջին տարիներին սողեող վիճակում են։ Ուստի Էրդողանն ամեն ինչ կանի, որպեսզի մնա իշխանության ղեկին և շտկի իրավիճակը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |