Ռազմական17:13, 19 Ապրիլ 2022
Աքարը հայտնել է, որ Իրաքի հյուսիսում շարունակելու են իրենց ռազմական գործողություննները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի, ցամաքային ուժերի հրամանատար բանակի գեներալ Մուսա Ավսևերի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ադնան Օզբալի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքաքյուզի հետ միասին ռազմաօդային ուժերի օպերատիվ կենտրոնից հետևել է ռազմական օպերացիայի շրջանակներում կազմակերպված ավիահարվածներին։
Հայտարարության մեջ Աքարն ասել է. «Երկար ժամանակ նախապատրաստված ու համակարգված «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիայի առաջին փուլում նախատեսված բոլոր թիրախները խոցվել են։ Մեր գործունեությունն իրականացվում է այնպես, որ հարգվի բարեկամ և եղբայրական Իրաքի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխան իրավունքները։ Մեր միակ թիրախը ահաբեկիչներն են։ Այս գործողության ընթացքում մենք շարունակում ենք ցուցաբերել առանձնահատուկ ուշադրություն և զգայունություն»։
Թուրքիայի պաշտպանության նախարարը շեշտել է, որ իրենց ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |