Իրավական11:49, 19 Ապրիլ 2022
Ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին. «Դուք եք այս խայտառակության հեղինակը»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։
Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։
«Ո՞վ է ստեղծել այդ խայտառակ վիճակը: Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել...
Կանանց նկատմամբ բռնությունները, հալածանքները և սպանությունները քաղաքական են։ Սա այն սկզբունքն է, որի վրա կանգնած են կանանց իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում։ Կանանց սպանությունները չեն կարող որակվել որպես անձնական խնդիրներ կամ էլ ամոթալի մի բան: Դա ամենածանր հանցագործություններից մեկն է»:
Բեշթաշը նաև քննադատել է օրինապահ մարմինների գործողությունները՝ ասելով, որ խոշտանգումների հեղինակները չեն հետաքննվում, սպանության հեղինակները չեն հետաքննվում, մինչդեռ հետաքննվում, հետապնդվում, դատվում և դատապարտվում են մարդիկ, որոնք պարզապես սպանությունների և խոշտանգումների մասին տեղեկատվություն են ապահովել։
«Կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները թիրախ են դարձնում այն ինստիտուտները, որոնք իսկապես պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ: Դատական հայց է ներկայացվել «Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» կազմակերպության դեմ: Սարսափելի է: Ինչո՞ւ եք ուզում փակել հանրային շահի օգտին գործող կազմակերպությունը։։ Որովհետև ցանկանում եք կոծկել սպանությունները, ահա թե ինչու», - դժգոհել է Բեշթաշը։
Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներին (TÜIK) էլ Բեշթաշն ասել է. «Գնաճը հասնում է 150 տոկոսի: TÜIK-ի միջոցով այս թվերը փորձում են ցածր ցույց տալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի անկախ կառույցները չբացահայտեն սա։ Ինչ է, երբ TÜIK-ը ցածր թվեր է ցույց տալիս, գնաճը նվազու՞մ է: Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ այս գնաճի դեմ նման մեթոդներով հնարավոր չէ պայքարել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ամերիկյան «The National Interest» ամսագիրը վերլուծություն է իրականացրել թուրքական արտադրության «KAAN» կործանիչների վերաբերյալ:
Հունական «Banking News» պարբերականը վերլուծություն է հրապարակել Թուրքիայի դիրքերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում:
Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Հայդար Ալթընթաշի համոզմամբ՝ Թուրքիան այսօր կանգնած է պատմական հնարավորության առաջ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |