• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 05:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական16:02, 13 Ապրիլ 2022

Քըլըչդարօղլուն կրկին շահել է էրդողանի՝ իր դեմ բացած դատական գործը

Քըլըչդարօղլուն կրկին շահել է էրդողանի՝ իր դեմ բացած դատական գործը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական գործեր է  բացել քեմալական, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ 2017թ. դեկտեմբերի 5-ի ելույթում Էրդողանի և նրա մերձավորների հասցեին «վիրավորանքներ հնչեցնելու համար»։ Դատարանը Քըլըչդարօղլուին պարտավորեցրել էր հազարավոր դոլարների բարոյական փոխհատուցում վճարել Էրդողանին։ 

Սակայն 5 տարի անց Թուրքիայի Գերագույն գլխավոր դատարանը չեղյալ է համարել հիշյալ վճիռը։ Այս մասին Тwitter-ում գրառում է արել Քըլըչդարօղլուի փաստաբանը՝ Ջելալ Չելիքը։ 

«Մեն կզղու շուրջ դատերն էլ շահեցինք։ Այս անգամ Գերագույն գլխավոր դատարանը դաս տվեց Էրդողանին։ Մեն կղզու վերաբերյալ դատավարությունում  կուսակցապետ Քեմալ Քըլչդարօղլուն արդարացվեց։ Շարունակելու ենք շահել դատերը և դասեր տալը։ Մեր խոսքը խոսք է»- գրել է Չելիքը։ 

Հիշեցնենք, որ 2017թ․ դեկտեմբերի 5-ին ընդդիմադիր գործիչը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահը, նրա եղբայր Մուստաֆա Էրդողանը և որդին՝ Ահմեթ Բուրաք Էրդողանը Անգլիայի Մեն կղզի են փոխանցել միլիոնավոր գողացված դոլարներ։ Նշենք, որ Քըլըչդարօղլուն Մեն կղզու մասին նմանատիպ հայտարարություններ էր արել նաև ավելի վաղ։ Այդ մեղադրանքների համար Էրդողանի կողմից մի քանի տասնյակ դատական գործեր էին հարուցվել Քըլըչդարօղլուի դեմ:

Ընդհանուր առմամբ այս և այլ հայտարարությունների պատճառով թուրքական դատարանները ընդդիմադիր գործչին վերջին տարիների ընթացքում արդեն պարտավորեցրել են հազարավոր դոլարների հասնող փոխհատուցում վճարել Էրդողանին՝ հիմնականում «Թուրքիայի նախագահին վիրավորելու» հիմքով։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
09:45, 14 օգոս
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել
13:21, 12 օգոս
Թուրքիայում քրդերեն խոսելու համար ընտանիքը ծեծի է ենթարկվել

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}