Ռազմական14:09, 13 Ապրիլ 2022
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը։
«Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales (FMS)) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին»,- նշել է Աքարը։
Անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպից Կոնգրեսին հղված նամակին, որտեղ նշվել էր, որ F-16-երի վաճառքը Թուրքիայի համահունչ կլինի ԱՄՆ-ի ազգային անվտանգային շահերին՝ Աքարը նշել է, որ պետք է զգուշավոր լինել։
«Թեև նշված նամակում որոշ դրական տարրեր կան, բայց պետք է զգուշավոր լինել։ Սա երկար գործըթնաց է և մեր ցանկությունն այն է, որ այն դրական ավարտ ունենա»,-ասել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի ՊՆ ղեկավարն Անկարայում հանդիպում է ունեցել իր ճապոնացի պաշտոնակցի հետ։

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |