Քաղաքական15:40, 13 Ապրիլ 2022
Ըստ ամերիկյան զեկույցի՝ Թուրքիայում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կան
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2021 թվականի «Մարդու իրավունքների համաշխարհային զեկույցը», որտեղ անդրադարձ կա նաև Թուրքիային:
Զեկույցում նշվում է Թուրքիայիում տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես հիշատակվել են Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021թ.-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները:
Նշվում է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք իրավապաշտպան Օսման Քավալան, Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչներ:
Ընդգծվել է նաև, որ Թուրքիայում կամայական ձերբակալության դեպքերը շարունակում են զգալի թիվ կազմել։ Քննադատության է ենթարկվել Թուրքիայի դատաիրավական համակարգը:
Զեկույցում խոսվում է Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վատթար վիճակի մասին, երբ դեռ շարունակվում են արձանագրվել բազմաթիվ անկախ լրագրողների ձերբակալության դեպքեր, խոսքի ազատության իրավունքի սահմանափակումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մեդիայում մեծ տարածում են գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա օրերին ԺՀԿ առաջնորդի հետ հանդիպման մասին լուրերը:
Անկարայի համալսարարանը նշում է, որ ցույցերին մասնակցած համալսարականները ձերբակալվում են և համալսարանում բողոքի ցույցերը դադարեցնելու համար՝ բուհերն անցնում են հեռավար կրթության։
Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |